Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՀ ԱԺ հերթական նիստում կընտրվի Հաշվեքննիչ պալատի նոր անդամ

Քաղաքականություն
ED_K1905

Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել Աժ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արամ Գրիգորյանի նախագահությամբ: Հանձնաժողովը քննակել և հավանություն է տվել  Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնի համար ԱԺ «ժողովրդավարություն» խմբակցության կողմից առաջադրված Շուշանիկ Հայրապետյանի թեկնածությունը ԱԺ լիագումար նիստում քննարկելուն: «ԱԺ կանոնակարգ» ԱՀ օրենքի 128-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն  Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության  հարցը կքննարկվի ԱԺ առաջիկա հերթական նիստում: Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին