Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Ջիբրալթար է մեկնել առանց հարձակվողների (տեսանյութ)

Սպորտ
a1hajastani-havaqakan-13.11

Այսօր վաղ առավոտյան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը եւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները չարտերային չվերթով մեկնեցին Իսպանիայի Մալագա քաղաք, որտեղից էլ ավտոբուսով կուղեւորվեն Ջիբրալթար։ Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Մեր հավաքականը Ջիբրալթար է ուղեւորվել հետեւյալ կազմով.   Դարպասապահներ Արսեն Բեգլարյան, «Լիեպայա» (Լատվիա) Արամ Հայրապետյան, «Բանանց» Հենրի Ավագյան, «Ալաշկերտ»   Պաշտպաններ Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան) Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու» (Ղազախստան)                    Նարեկ Պետրոսյան, «Բանանց» Գագիկ Դաղբաշյան, «Ալաշկերտ»      Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ» Լեւոն Հայրապետյան, «Ալաշկերտ» Արթուր Քարտաշյան, «Փյունիկ» Արտյոմ Խաչատուրով, «Լոռի»   Կիսապաշտպաններ Էդգար Մալաքյան, «Ժետիսու» (Ղազախստան)    Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ» Ռումյան Հովսեփյան, «Փյունիկ» Ալիկ Առաքելյան «Փյունիկ» Գոռ Մալաքյան, «Արարատ-Արմենիա»   Վերջին պահին Կառլեն Մկրտչյանի փոխարեն հավաքական է հրավիրվել «Ալաշկերտի» պաշտպան Լեւոն Հայրապետյանը: Կառլեն Մկրտչյանը չի ընդգրկվել թիմի վերջնական հայտացուցակում թոքաբորբի պատճառով: Հովհաննես Համբարձումյանը, Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը, Սարգիս Ադամյանը, Տիգրան Բարսեղյանը, Յուրա Մովսիսյանը եւ Ալեքսանդր Կարապետյանը հավաքականին կմիանան արդեն Ջիբրալթարում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Հայաստանի հավաքականը Ազգերի Լիգայի ընտրական խաղում հանդիպելու է այդ երկրի ազգային թիմի հետ, որին Երեւանում պարտվել էր 0:1 հաշվով: