Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀԱՊԿ-ն իր ներսում խնդիրներ ունի շտկելու». ԱԳՆ մամլո խոսնակ (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Capture-12

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մամլո ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ադրբեջանի դեսպանի հանդիպմանը, հայտարարեց, որ դա «կոռեկտ» չէ. «Այս զարգացումը ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ շրջանակներում դեռևս նման օրինակ զարգացումների վերաբերյալ բավականին քննարկումների անհրաժեշտություն կա: Սա ի ցույց է դնում, որ ՀԱՊԿ-ն իր ներսում խնդիրներ ունի շտկելու: Եվ ինչ վերաբերում է իրադրությանը. դա ի վերջո կոռեկտ չէ»,- ընդգծեց նա: Անդրադառնալով  դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցին, Նաղդալյանը մասնավորապես նշեց.  «Որովհետև որևէ կոնսենսուս ձեռք չբերվեց այդ հարցի շուրջ: Եվ մենք ունենք տեսակետներ այդ հարցի լուծման առնչությամբ, որոնք պարտադիր չէ, որ համընկնեն մյուս երկրների տեսակետների հետ»: Այնուհետ հավելեց, որ Հայաստանը, որպես երկիր, իր ներդրումն է ունենում կառույցի ամրապնդման մեջ. լիարժեքորեն կարող է վերահաստատել, որ ունի բավարար միջոցներ որպես պետություն ավարտելու գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ժամկետը. «Բայց դրանից առաջ պետք է որոշել, թե նորմատիվ իրավական առումով ինչպես են կարգավորվում այն հարցերը, որոնք կապված են գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման հետ»,- եզրափակեց մամլո խոսնակը: