Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական ԶՈՒ-ն նոր զինատեսակներ ունի. որակապես փոխվել է նաեւ զինվորների հագուստը. Առավոտ

Քաղաքականություն
davit-tonoyan

Հայկական զինված ուժերի համար լավագույն որակի ներքնազգեստն արդեն իսկ արտադրված է տեղական ընկերության կողմից. առաջին խմբաքանակը ՊՆ պահեստում է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը: Նա վստահեցրեց, որ նոր արտադրանքի որակը կտրուկ տարբերվում է նախորդից, միայն թե պետք է մտածելակերպի հարցը լուծել: «Մեր զինծառայողները պետք է վստահեն լվացքատներին, ինչպես աշխարհում է ընդունված, կամ իրենք լվանան, որովհետեւ նոր ներքնաշորերի որակը շատ բարձր է: Եթե չցանկանան լվանալ, տանից են նորն ուզելու…»,-նկատեց Դավիթ Տոնոյանը: Ինչ վերաբերում է խնդրին, որ ծնողները շարունակում են իրենց զինվորների համար «տուլիկներ» ուղարկել, Տոնոյանը նախ առաջարկեց դրանք «փոքրիկ արկղեր» անվանել, որոնք ուշադրության ընդունված միջոց են, ապա տեղեկացրեց՝ մտադիր են առաջիկայում հասնել նրան, որ բանակի սննդի մատակարարմամբ զբաղվեն լավագույն ընկերությունները, որոնք կհաղթեն պիլոտային ծրագրի մրցույթում: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով