Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վաղն ԱԺ քառօրյա է մեկնարկում

Կարևոր լուրեր Պաշտոնական
Azgayin

Նոյեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոյեմբերի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաեւ նոյեմբերի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը: Ազգային ժողովի վեցերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացում կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 10, նոյեմբերի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 11 հարց: Լրացում է կատարվել «Միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» ԱԺ խորհրդի որոշման մեջ: