Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի քաղաքապետն ընդունել է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահին

Պաշտոնական
Marytyan

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ կարևորում է պարասպորտի կենտրոնների զարգացումը մայրաքաղաքում: Քաղաքապետը ցավով նշել է, որ մինչ այժմ Երևանի չորս տասնյակից ավելի մարզական դպրոցներից ընդամենը երկուսն են, որ շատ թե քիչ հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար: Նա տեղեկացրել է նաև, որ 2019-ի սկզբից Երևանի դպրոցներն անցնելու են ներառական կրթության, և այս համատեքստում հնարավոր կլինի ավելի մեծ ուշադրություն դարձնել պարասպորտին: Զրուցակիցները համաձայնության են եկել՝ սկսելու Երևանում պարալիմպիկ սպորտի կենտրոն կառուցելու գործում աշխատանքները՝ ներգրավելով միջազգային և տեղական դոնորների  միջոցները: Քաղաքապետ Հայկ Մարությանը պատրաստակամություն է հայտնել նաև մասնակցություն ցուցաբերելու երևանյան դպրոցների ծրագրերում ներառական սպորտի դասընթացները ներգրավելու հարցում: