Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպե՞ս կարող են թոշակառուները մշակութային միջոցառման անվճար տոմս ձեռք բերել (տեսանյութ)

Մշակույթ Հասարակություն
gggggggggggggg

Մշակույթի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև կքնված հուշագրով թոշակառուները մշակութային միջոցառումներին անվճար հաճախելու հնարավորություն են ստացել։ Արտոնությունից օգտվելու կարգը պարզաբանված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան էջում։ Հարգելի կենսաթոշակառուներ, ինչպես տեղեկացել եք, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանի և Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի կողմից ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Ըստ հուշագրի, կենսաթոշակառուներն անվճար հիմունքներով կարող են ներկա լինել պետական աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումներին : Ծրագրի իրականացման նպատակով 2018թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում նախատեսված և Ծառայությանը (Սոցիալական ապահովության ծառայություն) տրամադրված մշակութային միջոցառումների տոմսերը ստանալու համար նոյեմբերի 13-ից կենսաթոշակառուներն անձը հաստատող փաստաթղթով և կենսաթոշակի վկայագրով կարող են այցելել Ծառայության Երևանի տարածքային ստորաբաժանումներ և ստանալ միջոցառման տոմսը (մարզերում անցկացվող միջոցառումների մասին Ծառայությունը կտեղեկացնի լրացուցիչ հաղորդագրությամբ): Ելնելով յուրաքանչյուր միջոցառման համար հատկացված տոմսերի սահմանափակ քանակից՝ հնարավոր շատ թվաքանակով շահառուների ընդգրկվածություն ապահովելու նպատակով յուրաքանչյուր շահառուի տրամադրվում է մեկ միջոցառման մեկ տոմս: Անհրաժեշտ է միջոցառման վայրում տոմսի հետ ներկայացնել նաև կենսաթոշակի վկայագիրը: