Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպե՞ս դիմակայել եղանակային աղետներին (տեսանյութ)

Հասարակություն
selav1

Մոլորակը ապակայունացած է, եղանակային աղետների ռիսկերը եռապատկվում, քառապատկվում են ու անկախատեսելի դառնում, իսկ մեր քաղաքն այսօր անպաշտպան է սելավների, ջրհեղեղների և եղանակային ռիսկերի դեմ, ահազանգում են ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը և բնապահպան Կարինե Դանիելյանը: Արդյոք մենք պատրաստ ենք  դիմակայել այս տարի սպասվող առատ անձրևներին։ Բնապահպանը համոզված է՝ անձրևները քաղաքի համար մեծ խնդիր են առաջացնելու:  «Մինչև անկախության տարիները քաղաքը կառուցապատվում էր այնպես, որ ջուր ընդունող համակարգին շենքերը չխանգարեն, անկախությունից ի վեր կառուցապատողը այլևս սա հաշվի չի առնում», - ասում է տիկին Դանիելյանը: Որքանով ճիշտ էր փակել Գետառը՝ ճարտարապետը և բնապահպանը տարակարծիք են: Պարոն Մուշեղյանը համոզված է, որ խնդիրը ոչ թե Գետառը փակելու, այլ խողովակատարների մաքրման մեջ է: «Գետառը այն ժամանակ, երբ բաց էր՝ աղբով լցված էր, և կոյուղաջրերն էին թափում, երբ փակվեց՝ գոնե մաքրվեց: Խնդիրը նրանում է, որ պետք է ճիշտ համակարգել և չթողնել, որ Երևան մտնեն այն ջրերը, որ Երևանինը չեն և նաև փողոցի ջրաընդունիչները, կամ իրենց տեղում չեն, կամ էլ խցանված են»: Խնդրի մասին շատ է խոսվում, բարձրաձանվում, սակայն խնդիրը այդպես էլ լուծում չի ստանում, ասում է Կարինե Դանիելյանը և հավելում, որ մեծ հույսեր է կապում քաղաքի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ: