Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարգևատրվեցին լավագույն ուսուցիչները (տեսանյութ)

Հասարակություն
1-9

Այսօր տեղի է ունեցել Հանրապետության լավագույն ուսուցիչների պարգևատրման արարողությունը։ Էջմիածնի թիվ 10 ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհին հպարտությամբ է ձեռքին պահում ՊՆ-ի կողմից շնորհված «Գարեգին Նժդեհ» մեդալը: Ասում է՝ մասնագիտության ընտրությունը գեներով է փոխանցվել, ընտանիքում բոլորն են մարզիկներ։ Դպրոցը նոր մարզադահլիճի կարիք ունի, բայց դա չի խանգարում, որ Մարիետա Գաբրիելյանի սաները մրցանակային տեղեր զբաղեցնեն: 420 աշակերտ ունեցող ՝ Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրենը եւս մրցանակակիրների թվում է: Աշակերտների պակաս չունեն, Սիմոն Սարգսյանի խոսքով՝ վերջին տարիներին միանգամից 2 առաջին դասարան է բացվում: Դպրոցում 1 տարի է՝ ինչ ներդրվել է ներառական կրթական համակարգը, այս պահին 6 աշակերտ է սովորում: «Տարվա լավագույն դաստիարակ», «Տարվա լավագույն ուսուցիչ»  և  «Տարվա լավագույն տնօրեն» ամենամյա մրցույթի հանրապետական ամփոփիչ փուլին այս տարի մասնակցել են 32 մանկավարժներ՝ 9 մարզից: Տարվա լավագույն դաստիարակն ու ուսուցիչն այս տարի Աշտարակ քաղաքից են՝ Գոհար Արշակյանն ու Նարինե Մեսրոպյան, տնօրենը՝ Վաղարշապատից: Լավագույնները դրամական պարգեւներ ստացան: