Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախում առաջին անգամ պետբյուջեի եկամուտները կգերազանցեն ծախսերին

Պաշտոնական
arcax

Արցախում 2019-ի բյուջեի նախագծով եկամտային մասը գերազանցում է ծախսայինին։ «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նոյեմբերի 12-ին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունից հետո ասել է ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը: Նա նշել է, որ բյուջեի պրոֆիցիտը (խմբ.՝ եկամուտների գերազանցումը ծախսերի նկատմամբ) կազմել է 1,3 մլրդ դրամ, որն աննախադեպ է ԱՀ-ի համար: «Ծախսերի գծով ավելացումներ ունենք հիմնականում կապիտալ ներդրումների մասով՝ շուրջ 1,6 մլրդ դրամ, առողջապահության ոլորտում՝ մոտ 770 մլն դրամ և սոցիալական պաշտպանության ոլորտում՝ 480 մլն: Կապիտալ ներդրումների մասով հիմնականում ծախսերն ուղղվելու են ինչպես տնտեսական զարգացման, այնպես էլ մի շարք սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտների շինարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ: Առողջապահության ոլորտի ծախսերի ավելացումը հիմնականում պայմանավորված է բուժանձնակազմի աշխատավարձերի մոտ 15%-ի չափով բարձրացումով, ինչպես նաև մի շարք նոր ծրագրերի իրականացմամբ: Սոցիալական ոլորտում ծախսերի ավելացումը պայմանավորված է 2019 թվականի հունիսի 1-ից ԱՀ-ում ներդրվող կուտակային կենսաթոշակային համակարգի անցման հետ՝ կապված պետության կողմից լրացուցիչ վճարվող եկամուտներից»,-ավելացրել է Ա. Հարությունյանը: