Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը չի կարողացել ծրագիր մշակել. Դավիթ Պիպոյան

Հասարակություն
pipo

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կառավարության վեցամսյա գործունեության ընթացքում  իրատեսական ծրագիր չի ներկայացրել:  Կարծիքը պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանինն է: «Այս ժամանակահատվածում առկա ֆինանսական միջոցներն էլ չէին կարող բավականացնել, որպեսզի կարողանային իրատեսական ծրագիր մշակել, որովհետեւ իրատեսական ծրագիրը ենթադրում է իրատեսական բյուջե: Իսկ առաջիկայում, մի կողմից մենք նախատեսում ենք, որ գիտական մարմինը զբաղվի, այդ ռիսկերը չափի, բայց մյուս կողմից էլ գիտեք, որ գիտության բյուջեն հաջորդ տարվա համար ավելացում չի նախատեսում»: Ըստ Պիպոյանի, եթե գիտական կենտրոնը չունենա ֆինանսական միջոցներ ռիսկի չափման համար, միեւնույն է այն չի կարող տրամադրել այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ էր իսկապես ոլորտում բարեփոխում իրականացնելու համար: