Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականում փոփոխություն է տեղի ունեցել

Սպորտ
sport-hajastani-havaqakan

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հայտացուցակում տեղի է ունեցել փոփոխություն: Այդ մասին հայտնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: «Ալաշկերտի» ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանին փոխարինել է «Բանանցի» պաշտպան Նարեկ Պետրոսյանը: Առաջինը հավաքականի հետ չի մեկնի Ջիբրալթար եւ Լիխտենշտեյն, քանի որ պատրաստվում է հայր դառնալ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին եւ 19-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի Ազգերի Լիգայի մրցաշարի վերջին երկու հանդիպումները՝ մրցակցի հարկի տակ հանդիպելով համապատասխանաբար Ջիբրալթարի եւ Լիխտենշտեյնի հավաքականների հետ: