Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի հայտարարությունը

Սպորտ Պաշտոնական
a1vardanyan

Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը: «Տեղեկացնում ենք, որ հայ աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի հոգեհանգիստը տեղի կունենա 2018 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 18:00-ին՝ Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցում: Քաղաքացիական հրաժեշտի արարողությունը նախատեսված է նոյեմբերի 13-ին, ժամը 10:00-ից 15:00-ը՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրում: Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ստեղծված հանձնաժողովի որոշմամբ անվանի մարզիկը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում»: