Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանի գոլը «Արսենալին» փրկեց պարտությունից (տեսանյութ)

Սպորտ
a1miki-1-1

Անգլիայի ֆուտբոլի պրեմիեր լիգայի 12-րդ տուրի խաղում Լոնդոնի «Արսենալը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, սեփական դաշտում ոչ-ոքի խաղաց «Վուլվերհեմթոնի» հետ: Հանդիպման հաշիվը 13-րդ րոպեին բացեց հյուրերի պորտուգալացի հարձակվող Կավալեյրուն: Դաշտի տերերին վերահաս պարտությունից փրկեց Հենրիխ Մխիթարյանը: Մեր ֆուտբոլիստը խաղը չնայած սկսեց պահեստայինների թվում, սակայն 76-րդ րոպեին մտավ խաղադաշտ, իսկ տասը րոպե անց հեռահար հարվածով խփեց պատասխան գնդակը: Այդպիսով, հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1: «Արսենալը» 24 միավորով մնաց 5-րդ տեղում, իսկ «Վուլվերհեմփթոնը»՝ 16-ով 11-րդն է աղյուսակում: