Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կմասնակցի բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությանը

Սպորտ
a1boks

Նոյեմբերի 12-25-ը Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում տեղի կունենա կանանց բռնցքամարտի աշխարհի 10–րդ առաջնությունը: Ըստ նախնական հայտերի առաջնությանը պատրաստվում են մասնակցել մոտ 333 մարզուհիներ։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ տարվա գլխավոր մրցաշարին Հայաստանից հանդես կգան 2 բռնցքամարտիկ: Դրան են երիտասարդ աղջիկների աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, 2018թ Հայաստանի առաջնության ոսկե մեդալակիր, 21-ամյա Անուշ Գրիգորյանը (51 կգ քաշային կարգ) եւ միջազգային մրցաշարերի բազմակի մրցանակակիր, 2018թ Հայաստանի չեմպիոն, 20-ամյա Անի Հովսեփյանը (64 կգ): Հայաստանի կանանց հավաքականի ավագ մարզիչ Խաչիկ Խաչատրյանի ղեկավարությամբ նրանք այսօր կուղեւորվեն Հնդկաստան: