Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը Տատա Սթիլ Հնդկաստանում բաժանեց 2-3-րդ տեղերը

Սպորտ
a1aronyan-11.11.-1

Հայաստանի առաջատատար շախմատիստ Լեւոն Արոնյանը մրցանակային տեղ զբաղեցրեց Կալկաթա քաղաքում կայացած արագ շախմատի Տատա Սթիլ Հնդկաստան մրցաշարում: Մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ հնդիկ շախմատիստ Պենտալա Հարիկրիշնայի հետ բաժանեց 2-3-րդ տեղերը: Մրցաշարի հաղթող դարձավ ամերիկացի Հիկարու Նակամուրան, որը կես միավոր ավելին գրանցեց իր անվան դիմաց: Նա կստանա 10 հազար ԱՄՆ դոլար պարգեւավճար, իսկ Լեւոն Արոնյանը՝ 4500: Նոյեմբերի 13-ին այստեղ կմեկնարկի կայծակնային շախմատի մրցաշար: Շախմատիստները երկու օրվա ընթացքում կանցկացնեն 18 պարտիա: Հաղթողը կպարգեւատրվի 7500 դոլարով: