Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ հայտարարությունը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին (տեսանյութ)

Պաշտոնական
e1abc7db35c50d2207e1a3185d31771e

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում (www.elections.am) հրապարակվել է Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) տրամադրման առաջարկվող 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակների ցանկը: Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրականցուցակների գրանցման փաստաթղթերը ներկայացնելու համար ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետներում՝ մինչև 2018 թվականի նոյեմբերի 14-ը ժամը 18:00-ն, ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) Կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել հայտեր՝ այդ գովազդային վահանակներում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր տեղադրելու համար: Հայտերը ներկայացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ձևով, որը ներբեռնման հնարավորությամբ տեղադրված է հանձնաժողովի կայքում: Ընտրական օրենսգրքի պահանջների համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառը կարող է փակցվել միայն ներկայացված հայտերի հիման վրա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում:    Կենտրոնական ընտրական հանձնաժողով