Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որ իմանայի դրսում եք, շուտ կհրավիրեի ներս. Շարմազանովը՝ լրագրողներին (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-6

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ լրագրողներին ճեպազրույցի համար հրավիրեց  դահլիճ, մինչ այդ՝ լրագրողները ՀՀԿ գրասենյակի շենքի դիմաց սպասում  էին. «Նոր իմացա, որ դրսում եք, թե չէ շուտ կասեի»,- ասաց Շարմազանովը՝ նախատելով անվտանգության աշխատակիցներին, ասելով, որ նիստը մեկնարկելուց հետո լրագրողներին պետք էր թույլ տալ ներս մտնել։ ՀՀԿ խոսնակը տեղեկացրեց, որ որոշվելու է ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը. «Ամեն ինչ իմ սպասածի համաձայն է ընթանում, եթե որոշվի մասնակցությունը, օրենքի համաձայն կներկայացնենք ցուցակը»։ Նա նշեց, որ ՀՀԿ խորհրդի նիստի ավարտից հետո լրագրողների հարցերին կպատասխանի Վիգեն Սարգսյանը, որն ամենայն հավանականությամբ կգլխավորի ՀՀԿ ցուցակը։