Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սեֆիլյանը քաղաքացիություն ստանալու լուրը լսեց Գյումրիում (տեսանյութ)

Քաղաքականություն
1541864880_jirajr

Սասնա ծռերը» արթիկցիների հետ հանդիպումից հետո եղել են նաև Գյումրիում: Մարզամշակութային կենտրոնում նրանք հանդիպել են գյումրեցիների հետ: Խորհրդարանն ունի «Սասնա ծռերի» կարիքը,-ասել են կուսակցության ներկայացուցիչներն ու նշել, որ իրենք ինչպես ընտրություններ ընթացքում, այնպես էլ հետո կանգած կլինեն Նիկոլ Փաշինյանի կողքին:Սասնա ծռերը հիշեցրել են, թե իրենք ինչպիսի քաղաքական պայքարի մեջ են եղել ու ինչ խոչընդոտներ են հաղթահարել: Այսօր արդեն իրենք կայացած քաղաքական ուժ են ու պատրաստվում են առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին: Հենց հանդիպման ընթացքում էլ ներկաները տեղեկացել են, որ «Շուշի» առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանին տրվել է ՀՀ քաղաքացիություն: Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը դեռևս օգոստոսին դիմել էր ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, սակայն քաղաքացիությունը դեռ չէր ստացել: