Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔՊ-ն ՇՄ վարկանիշային ցուցակի անուններն է հրապարակում (տեսանյութ)

Մարզեր
1541847521_karen

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՇՄ-ի վարկանիշային ցուցակով առաջադրվող թեկնածուների անուններն է հրապարակում:Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, սակայն, փակագծերն ամբողջությամբ բացել չի ցանկանում: Ոչ թե գաղտնիք է, այլ պարզապես դրանք ժամանակին կհրապարակվեն: Արդյո՞ք ցուցակում ընդգրկված թեկնածուների անունները ենթակա են փոփոխության, Կարեն Սարուխանյանը բացառում է միանշանակ: Կուսակցության վարչության կողմից նախօրեին ՇՄ վարկանիշային ցուցակը հաստատվել է:Ընդգրկվել են ներկայացուցիչներ՝ տարբեր ոլորտներից:Կարեն Սարուխանյանն ասում է, քանի որ ինքը ևս համալրում է թեկնածուների շարքերը, այդ իսկ պատճառով հենց ԿԸՀ-ի կողմից հաստատվի իր՝ ԱԺ թեկնածու լինելը, մարզպետի լիազորությունները ժամանակավոր վայր կդնի, այլ կերպ ասած, կգնա արձակուրդ: ՔՊ վարկանիշային ցուցակով առաջադրված թեկնածուներն, ըստ Կարեն Սարուխանյանի, քարոզարշավը կիրականացնեն թիմային: Նախորդ իշխանությունների կողմից նախընտրական շրջանում թույլ տրված սխալները, աշխատանքից ազատման սպառնալիքի կամ ընտրակաշառքի տեսքով, այս անգամ չեն լինի,- վստահեցնում է Կարեն Սարուխանյանը: