Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավատացյալները ներկայացրել են իրենց պահանջը (տեսանյութ)

Մարզեր
1540057652_screenshot_1

Շիրակի թեմի հավատացյալները հավաքվել են Սուրբ Յոթվերք եկեղեցու դիմաց եւ հանդիպել թեմի առաջնորդ Միքայել եպ. Աջապահյանի հետ: Քաղաքացիները կոչ են արել, հորդորել ու պահանջել թեմի առաջնորդից անցնել նախկին հասարակական ակտիվ աշխատանքին՝ նպաստելով հայ ազգի դեմ ծառացած խնդիրների լուծմանը: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի վերջին ամիսների լռակյաց ու պասիվ կեցվածքն է դարձել նախաձեռնության սկզբնավորման առիթը: Սրբազան հայրը լսել է հավատացյալներին, այնուհետ միասնական աղոթք է հնչել առ Աստված: Շիրակի թեմը հույս ունի, որ վաղը թեմի առաջնորդը սուրբ Հրեշտակաց տոնին կմասնակցի պատարագին ու հանդես կգա քարոզով: