Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՖՖ-ն «Ալաշկերտին» տուգանել է 100 հազար դրամով, իսկ «Արարատին»՝ 275 հազարով

Սպորտ
sport-hff-karg-9.11.

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նստավայրում այսօր կայացել է կարգապահական կոմիտեի հերթական նիստը: Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության «Ալաշկերտ» - «Շիրակ» խաղից հետո տանտերերի երկրպագուների կողմից ձայնային պայթուցիկ օգտագործելու համար «Ալաշկերտ» ակումբը տուգանվել է 100 հազար դրամով: Երեւանի «Արարատ» ակումբը պատժվել է մի քանի կետերով, որի արդյունքում այն տուգանվել է 275 հազար դրամով: Մասնավորապես՝ «Արարատ» - «Լոռի ՖԱ» հանդիպումից հետո խաղադաշտ են ներխուժել թիմերի երկրպագուները եւ ծեծկռտուք հրահրել: «Արարատ» թիմի պաշտոնյա Կարեն Մկրտչյանը ծեծկռտուքին մասնակցելու համար որակազրկվել է 5 խաղով: Այդ հանդիպումը թերի տեսագրելու համար տանտերերը տուգանվել են 50 հազար դրամով: «Լոռի ՖԱ»-ն ՀՖՖ-ին կվճարի 30 հազար դրամ տուգանք՝ իր երկրպագուների կողմից խաղադաշտ պոլիէթիլենային շշեր նետելու համար: