Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ջրօգտագործման թույլտվության ստացումը հեշտացվել է

Պաշտոնական
jur

Այսուհետ ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգումը կիրականացվի ջրօգտագործողի կողմից բնապահպանության նախարարություն ներկայացված ջրօգտագործման թույլտվության՝ նույն պայմաններով և ժամանակահատվածով՝  երկարաձգման դիմումի հիման վրա։            Եթե ջրօգտագործման թույլտվության պայմանները չեն խախտվել կամ փոփոխվել, կամ դրա երկարաձգումը չի հակասում ՀՀ օրենսդրությանը, ապա Բնապահպանության նախարարությանից պատշաճ ծանուցում ստանալուց և 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում  պետական տուրքը վճարելուց հետո (ՀՀ ջրային օրենսգրքի 78-րդ հոդված) ջրօգտագործման թույլտվությունը համարվում է երկարաձգված նույն պայմաններով և ժամանակահատվածով, ինչի մասին ջրօգտագործողին սահմանված կարգով ծանուցվում է։