Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքում են երկրապահները (տեսանյութ)

Հասարակություն
ttttttttttttttttttttttttt

Սոցիալական ծանր վիճակն ու անտեսված լինելն է դարձել ազատամարտիկների ու երկրապահների բողոքի պատճառը: Մամուլի ասուլիսն էլ խնդիրն ամբողջական ներկայացնելու համար է: Երկրապահներից շատերը նույնիսկ հիմնական կացարաններ չունեն: Հայրենիքին ծառայելը շահադիտական չի եղել, բայց հիմա վիրավորված են,. որ պետությունը հավուր պատշաճի ուշադրություն չի դարձնում: Բացի այդ առողջապահական ոլորտում էլ են խնդիրների բախվում: Թեեւ պետպատվերի շրջանակում են բուժվում, բայց բուժհաստատություններում ծագում են խնդիրներ, որոնք հեշտությամբ չեն կարգավորվում : Երկրապահների բողոքը նաեւ կառույցի նախագահի ընտրության հետ է կապված: Լուրեր են շրջանառվում Յուրա Ալեքսանյանին ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին , ինչի հետեւանքով ԵԿՄ-ում պառակտում է սկսվել:Ազատամարտիկների վստահեցմամբ, վերոնշված խնդիրները չլուծվելու դեպքում երկրապահները կտրուկ քայլերի կդիմեն: