Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Արսենալ» - «Սպորտինգ». Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է (տեսանյութ)

Սպորտ
a1arsenal-sporting-1

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում այսօր Լոնդոնի «Արսենալը» իր հարկի տակ կընդունի Լիսաբոնի «Սպորտինգին»:   Թիմերն արդեն հրապարակել են մեկնարկային կազմերը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնպես ընդգրկվել է «Արսենալի» մեկնարկային կազմում եւ կմասնակցի հանդիպմանը:   Հիշեցնենք, որ երկու շաբաթ առաջ Պորտուգալիայում կայացած խաղն ավարտվել էր լոնդոնցիների նվազագույն հաղթանակով: Երեք տուրից հետո «Արսենալն» ունի 9 միավոր, իսկ «Սպորտինգը»՝ 6:   «Արսենալ» - «Սպորտինգ» հանդիպումը կսկսի Երեւանի ժամանակով 00:00-ին: Ֆուտբոլասերներն այն կարող են ուղիղ եթերով դիտել նաեւ մեր կայքէջում: