Տաթեւ Հակոբյանը զրո ստացավ ծանրամարտի աշխարհի առաջնությունում

Աշխաբադում անցկացվող ծանրամարտի աշխարհի 2018թ. առաջնությունում այսօր Հայաստանից մրցահարթակ բարձրացավ միայն Տաթեւ Հակոբյանը:

 

Մեր 81 կգ քաշային ծանրորդը պոկում վարժությունում չկարողացավ բարձրացնել նախապես պատվիրված 104 կգ ծանրաձողը եւ զրո ստացավ: Այդ ձախողումից հետո նա հրաժարվեց մասնակցել հրում վարժությանը:

 

Այս քաշային կարգում աշխարհի չեմպիոն հռչակվեց իսպանուհի Լիդիա Վալենտինը, որը երկամարտում ցույց տվեց 249 կգ (113+136) արդյունք:

 

Նոյեմբերի 9-ին մերոնցից հանդես կգան Արփինե Դալալյանը (+87 կգ) եւ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), իսկ նոյեմբերի 10-ին՝ Գոռ Մինասյանը (+109 կգ):