Վանաձորի Ինֆեկցիոն հիվանդանոցը փակվում է. բուժանձնակազմը դժգոհում է (տեսանյութ)

Վանաձորի Ինֆեկցիոն հիվանդանոցի տուբերկուլյոզային բաժանմունքը փակել, ինֆեկցիոն ծառայությունները նորակառույց Վանաձորի բժշկական կենտրոն տեղափոխել՝ ստեղծելով 15 մահճակալ հզորությամբ ինֆեկցիոն բաժանմունք: Առողջապապահության վարչության նախագծից անակնկալի եկած Վանաձորի Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Չիլինգարյանը աշխատակիցների հետ  չեն պատրաստվում տեղափոխվել՝ հիմնավորելով պատճառները:

Տեղափոխումն ըստ Չիլինգարյանի՝ ենթադրում է ոչ միայն տարածքի հանձնում, 15-ով պակաս մահճակալներ, անհարմար պայմաններ, այլև հաստիքների կրճատում: Ըստ Չիլինգարյանի՝ առողջապահության վարչությունը նախագիծը կազմել է, առանց իրենց հետ նախապես քննարկաման