Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ

Պաշտոնական
qnnchakan-komite

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ բժշկական կենտրոնում 5-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:  2018 թվականի հոկտեմբերի 27-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ որդին՝ ծնված 2013թ., բժշկական կենտրոնում գտնվելով կոմայի մեջ, այդպես էլ գիտակցության չգալով, 2018 թվականի հոկտեմբերի 27-ին մահացել է: Ըստ քաղաքացու հաղորդման՝ երեխայի մահը վրա է հասել բժշկական կենտրոնի բժիշկների անփույթ վերաբերմունքի, ինչպես նաև՝ սխալ բուժման ու մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով: Դեպքի առթիվ Ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որն ստացվել և վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում: Քրեական գործով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ երեխայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   ՀՀ քննչական դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին