Լոս Անջելեսում զինյալը կրակ է բացել բարի այցելուների վրա․ 12 մարդ սպանվել է

Լոս Անջելեսում մի զինված տղամարդ կեսգիշերից առաջ ներխուժել է Borderline Bar & Grill խորտկարան և կրակ է բացել այցելուների վրա, առնվազն 12 մարդ է սպանվել, այդ թվում՝ մեկ ոստիկան, տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Այս մասին տեղեկանում ենք ԲԲՍ-ից։

Միջադեպը տեղի է ունեցել Լոս Անջելեսի Թաուզենդ Օքս անվամբ արվարձանում: Հարձակման պահին Borderline Bar & Grill-ում եղել են հարյուրավոր այցելուներ:

Բարում Քանթրի երաժշտության ուսանողական երեկո է եղել, որին մասնակցել է ավելի քան 200 մարդ։

Հարձակվողը, որի ինքնությունը դեռ հայտնի չէ, ոստիկանների հետ փոխհրաձության ընթացքում սպանվել է: Հարձակման դրապատճառը հայտնի չէ: