Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանն ընդդեմ փողոցային առևտրի (տեսանյութ)

Հասարակություն
nkar-boghoqi-akcia

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց ոչ շատ հեռու՝ Տիգրան Մեծ պողոտայում  բացօթյա առեւտուր անողները ստիպված էին հավաքել իրենց ապրանքները։ Նման պահանջ ստացել են Երևանի կենտրոն վարչական շրջանի թաղապետարանից: Ալլա Դավթյանը, որի խոսքով 30 տարուց ավել այդտեղ առևտրով է զբաղվում, լացակումած նշեց.  «Ինքս ինձ պահում եմ, հագուստ եմ վաճառում, որ սովից պրծնեմ»: 80-ամյա  Մարիամ Պապյանն էլ հիշեցնում է, որ  իր տարիքում այլ աշխատանք չի կարող  կատարել։ Ստիպված է  առեւտրով զբաղվել, քանի որ վաստակած գումարով հիվանդ որդու դեղորայքը պետք է գնի։ «Ես 20 տարի է այս փողոցի վրա առևտուր եմ անում:  Եթե ես չանեմ, իմ երեխան կմեռնի»: Կենտրոն վարչական շրջանի՝ Առևտրի սպասարկումների և գովազդի բաժնի ներկայացուցիչ Ալեքսան Արևշատյանը «Ա1+»-ին հայտնեց, որ բազմիցս են զգուշացրել քաղաքացիներին, այդ հատվածում առևտուրը դադարեցնելու մասին։  «Փողոցում առևտուր են իրականացնում, որը  ոչ սահմանված տեղում է: Մեր օրինական պահանջն է, որ հավաքեն ապրանքը, հակառակ դեպքում կկազմվի վարչական արձանագրություն»: Չնայած  բողոքին՝  առեւտրականները ստիպված էին  դադարեցնել առեւտուրը։