Մենք առայժմ որևէ քաղաքական ուժի հետ չենք բանակցել. «Սասնա Ծռեր»

Այսօր «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Գագիկ Եղիազարյանը հերքեց այն լուրերը, որ իրենց կուսակցությունը բանակցում է որևէ քաղաքական ուժի հետ:

«Մենք առայժմ որևէ քաղաքական ուժի հետ չենք բանակցել»,-ընդգծեց Եղիազարյանը:

Մասնավորապես խոսակցություններ էին շրջանառվում, որ Սասնա Ծռերը բանակցում է ԲՀԿ-ի և Զարուհի Փոստանջյանի հետ: