Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ նախագահն իր աշխատակազմով կտեղափոխվի Բաղրամյան 26 (տեսանյութ)

Պաշտոնական
aFEL_6591

Այսօր Կառավարության նիստում քննարկվել է «Հանրային ծառայության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» և հարակից մի շարք օրենքներում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Հիմնավորման համաձայն՝ փոփոխությունների նպատակը Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեության առավել արդյունավետ կազմակերպումն է և Հանրապետության նախագահի լիազորությունների ավելի բովանդակային իրականացումը:  Օրինագծերով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ Հանրապետության նախագահի աշխատակազմում բարձրագույն դասային աստիճանները Հանրապետության նախագահը շնորհում է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի միջնորդությամբ, սահմանվել է ՀՀ քաղաքացիություն շնորհելու և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերի լուծման կապակցությամբ քաղաքացիություն ստանալու կամ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ դիմումներն նաև Հանրապետության նախագահին ներկայացնելու հնարավորությունը և այլն: Բացի այդ, ներկայացված օրինագծերով նախատեսվում է Հանրապետության նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխել Բաղրամյան 26 հասցե, իսկ վարչապետի նստավայրը՝ Բաղրամյան 26 հասցեից Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցե: Օրինագծերի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են մի շարք դիտարկումներ, հարցադրումներ, առաջարկություններ: Արարատ Միրզոյանն  առաջարկել  է Ազգային ժողով ուղարկել միայն հասցեի փոփոխության հետ կապված օրենսդրական նախաձեռնությունը, իսկ  մնացած հարցերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների շուրջ շարունակել քննարկումները: