Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սասնա ծռեր»-ի գործն արդեն 4-րդ դատավորին է մակագրվել

Հասարակություն
Sasna-crer

«Սասնա ծռեր» 2-ի գործն արդեն  4-րդ դատավորին է մակագրվել։ Գործով պաշտպան Արայիկ Պապիկյանն «Ա1+»-ին տեղեկացրեց, որ գործը մակագրվել է դատավոր Արմեն Խաչատրյանին։ Պաշտպանը դատարանից է ճշտել լուրը։ Հիշեցնենք, որ գործը նախագահող  Արշակ Վարդանյանը նշանակվել է Վերաքննիչ դատարանի դատավոր, իսկ մյուս դատավորի՝ Արթուր Օհանյանի լիազորությունները  հիվանդության հիմքով դադարեցվել էին։ Հենց սկզբում, «Սասնա ծռեր»-ի 32 անդամների գործը մակագրվել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Որոշ ժամանակ անց դատավորը որոշեց գործերն առանձնացնել,  եւ երկու գործերը դարձրեց երեք։