Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ղազախական փոխգործակցության հարցեր

Պաշտոնական
img_5683_21785

ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստի ծրագրի շրջանակներում նոյեմբերի 8-ին Աստանայում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Ղազախստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Նուրլան Երմեկբաևի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է փոխգործակցության երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, փոխադարձ կարևորվել է համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Կողմերը նշել են պաշտպանական ոլորտում երկու պետությունների համագործակցության բարձր մակարդակը, զինված ուժերի ստորաբաժանումների համատեղ ակտիվ մասնակցությունը օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին ինչպես ՀԱՊԿ, ԱՊՀ ձևաչափերով, այնպես էլ Միջազգային բանակային խաղերի շրջանակներում: Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել շարունակել շփումները ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության բնագավառում: