Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պետրոս Մակեյանի հնչեցրած մտքերը իրականության հետ կապ չունեն. ԱԻՆ

Պաշտոնական
Artakarg-shenq

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունն արձագանքել է այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Պետրոս Մակեյանի կողմից հնչեցված որոշ մտքերին, որը ներկայացնում ենք ստորև. «Պետրոս Մակեյանի հնչեցրած մտքերը իրականության հետ չեն կարող որևէ կապ ունենալ գոնե այն պարզ պատճառով, որ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը ընդամենը ժամեր առաջ է հայտարարել, որ մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին և ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է Շիրակի մարզից: Հետևաբար որևէ գործողություն որևէ մեկի կողմից չէր կարող կատարվել Շիրակի մարզում»: