Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակը» թեմային

Քաղաքականություն
Hovhannes-Zardarian-stamps

2018 թվականի նոյեմբերի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում՝ Հովհաննես Զարդարյանի «Ակունք» ցուցահանդեսի սրահում, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակը» թեմային: Նամականիշերն ունեն 170 և 230 ՀՀ դրամ անվանական արժեք: Նամականիշերը տպագրված են Կանադայի «Lowe Martin Group» տպագրատանը` յուրաքանչյուրը 30 000 տպաքանակով: Նամականիշերի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը: 170 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Զարդարյանի «Գարուն» կտավը, իսկ 230 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը ներկայացնում է Հովհաննես Զարդարյանի լուսանկարը՝ իր «Ձմեռային բնանկար» կտավի խորապատկերին: Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը: Թողարկման օրը` 06 նոյեմբերի 2018թ. Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյան Տպարանը` Lowe Martin Group, Կանադա Չափսերը` 40,0 x 30,0 մմ Տպաքանակը՝ 30 000 հ. x 2   «Հայփոստ» ՓԲԸ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ