Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

BetConstruct-ը թողարկում է առաջին հայկական կրիպտոարժույթը

Բիզնես Կարևոր լուրեր
Մտածիր-Կրիպտո-02

BetConstruct-ը ներկայացնում է բլոկչեյն տեխնոլոգիայի վրա հիմնված իր նոր Fasttoken պրոդուկտը։ Fasttoken-ը «Ethereum blockchain» – ի վրա հիմնված լիակատար ապակենտրոնացված լուծում է, որն ապահովում է 100% թափանցիկություն և անվտանգություն բոլոր մասնակից կողմերի համար, այն է՝ խաղացողների, պրովայդերների, օպերատորների և աֆիլեյտների: Համակարգը կառուցված է չափազանց հարմարավետ ինտերֆեյսի հիմքով, ինչը ապահովում է վերջինիս պարզությունը և հասանելիությունը: «Ոլորտում ձեռք բերած ավելի քան 15 տարվա փորձի և կատարած աշխատանքների արդյունքում մենք ձեռք ենք բերել հարյուրավոր հավատարիմ գործընկերներ, որոնց մեծամասնությունն, արդեն իսկ, պատրաստվում է ճանաչել Fasttoken-ը որպես իրենց կրիպտոարժույթ» – նշել է ընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Վիգեն Բադալյանը: BetConstruct-ի ստեղծած կրիպտոարժույթային նախագիծ Fasttoken-ը, հնարավորություն է տալիս BetConstruct-ի  հսկայական ցանցում իրականացնել տարբեր տեսակի գործարքներ` կատարել փոխանցումներ, աշխատացնել բլոկչեյն ծրագրեր, ինչպես նաև գործածել վերջիններս ընկերության և գործընկերների կայքերում առկա բոլոր խաղերում՝ Casino-ից մինչև Sportsbook, հետագայում՝ նաև Blockchain Casino-ն, որը շուկայում ամբողջովին նորարարական լուծում է: Վաճառքի մասին տեղեկություններ ստանալու, ինչպես նաև վերջին նորություններից տեղյակ լինելու համար գրանցեք Ձեր էլփոստի հասցեն fasttoken.com կայքում կամ միացեք fasttoken telegram-ի խմբին: Ավելացնենք, որ BetConstruct-ը Հայաստանի խոշորագույն ՏՏ ընկերություններից է, որը զբաղվում է ծրագրերի ստեղծմամբ, մատակարարմամբ և սպասարկմամբ: Համագործակցելով աշխարհի մի շարք երկրների առաջատար կազմակերպությունների հետ, BetConstruct-ը մշակում է խաղային ոլորտի առաջատար լուծումներ, որոնք ներկայումս շահագործվում են հարյուր հազարավոր օգտատերերի կողմից: