Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չիպոլինոն» «Օրրանցիներին» բերեց օպերա

Հասարակություն
20181104_185210

Օպերայի եւ բալետի ազգային թատրոնի հսկիչները  ստիպված են ավելի քիչ խստապահանջ լինել հանդիսատեսի հանդեպ։  Դահլիճում երեխաներ են, որոնք միանգամից արձագանքում են բեմում տեղի ունեցող գործողություններին կամ հանկարծ ցանկանում դուրս գալ  դահլիճից։ «Չիպոլինո» մանկական բալետի հայկական պրեմիերան հաջողված էր. դրա վկայությունը փոքրիկ հանդիսատեսի ծափերն էին եւ չհեռանալու ցանկությունը։ Ի դեպ, անակնկալ կար «Օրրան» բարեգործական կազմակերպության սաների համար։ Նրանք  հրավիրվել էին ոչ միայն առաջնախաղին, այլեւ հնարավորություն ունեին համտեսելու տոնական տորթն ու լուսանկարվել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ։ Ընդ որում՝ երեխաներից շատերն առաջին անգամ էին դիտում բալետ։ Հիշեցնենք, որ  նոյեմբերի 4-ից արդեն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում իր տեղը կունենա Կարեն Խաչատուրյանի «Չիպոլինո» բալետը, որը  հետխորհրդային շրջանի առաջին մանկական ներկայացումն է մեր թատրոնում։