Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. Դանիելյան – Չանգ, Մկրտչյան – Ուշենինա. Երկրորդ պարտիաներ (տեսանյութ)

Սպորտ
a1chess-woman

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում ընթացող կանանց շախմատի աշխարհի առաջնությունում այսօր կկայանան 1/32 եզրափակիչ փուլի երկրորդ պարտիաները: Էլինա Դանիելյանը սպիտակներով կհանդիպի Հունգարիան ներկայացնող վիետնամցի շախմատիստուհի Հոանգ Թհան Չանգի: Առաջին տուրից հետո հաշիվը հավասար է՝ 0,5:0,5: Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով կխաղա Աննա Ուշենինայի հետ: Առաջին պարտիայում հաղթել է ուկրաինուհի շախմատիստը: Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով ժամը 14:00-ին: Շախմատասերները պարտիաների ընթացքին կարող են հետեւել նաեւ մեր կայքէջում