Հարցում. Ո՞ւմ ձայն կտայիք, եթե…

 Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անց են կացվելու ԱԺ արտահերթ ընտրություններ։ Նախագահի հրամանագրով դրանք տեղի կունենան դեկտեմբերի  9-ին։  Ի տարբերություն հերթական ընտրությունների՝  այս դեպքում շատ քիչ ժամանակ է  հատկացված նախընտրական քարոզարշավի համար՝  12  օր՝  26-ի փոխարեն։  Քարոզարշավը  տեղի կունենա  նոյեմբերի  26-ից դեկտեմբերի 7-ը։  Ամեն ինչ  տեղի է ունենում արագացված ռեժիմով։

Ո՞ր ուժերը կմասնակցեն ընտրություններին, ո՞վ կհասցնի դաշինք կազմել, ո՞վ հանդես կգա միայնակ։ Պարզ կլինի նոյեմբերի 14-ին. այդ օրը  գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու  վերջնաժամկետն է։

Հետեւենք զարգացումներին, մինչ այդ «Ա1+»-ը առաջարկում է մասնակցել հարցման։

 

Ո՞ւմ ձայն կտայիք, եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային այս կիրակի….