Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բլոկչեյնի միջազգային համաժողովը տեղի կունենա Երևանում

Տնտեսություն
chp_banner_partners

Նոյեմբերի 14-15-ին, Երևանում տեղի կունենա Chainpoint 18 միջազգային բլոկչեյն համաժողովը, որն ավելի քան 20 երկրներից կհյուրընկալի 35-ից ավելի խոսնակների և շուրջ 350 մասնակիցների: Տարածաշրջանում ամենախոշոր այս համաժողովի նպատակն է բլոկչեյնի համաշխարհային համայնքին ներկայացնել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը, բարենպաստ գործարար միջավայրը և զարգացման հնարավորությունները, ինչպես նաև հարթակ ստեղծել արդյունավետ երկխոսությունների համար։ Միջոցառումը կազմակերպում է Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիան: Երկօրյա ծրագիրը ներառում է պանելային քննարկումներ, բլոկչեյնի նորարար կիրառությունների վերաբերյալ ներկայացումներ և ICO հատված, որի ընթացքում խոստումնալից նոր նախագծերին հնարավորություն կընձեռնվի ներկայացնել իրենց գործունեությունը` նոր ներդրողների ներգրավելու և համագործակցություններ ստեղծելու համար: Հյուրերի շարքում կլինեն մի շարք պետությունների բլոկչեյնի ասոցիացիաների ղեկավարներ, կիբերանվտագության ոլորտի ճանաչված փորձագետներ, բլոկչեյն տեխնոլոգիայի նորարարներ, միջազգային իրավաբաններ, ներդրողներ ու ներդրումային հաստատություններ, ինչպես նաև հարակից ոլորտների առաջատար ներկայացուցիչներ։ Քննարկվելու են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են բլոկչեյնի զարգացման հեռանկարները տարածաշրջանում և Հայաստանի դերն այդտեղ, թվային ծառայությունները, օրենսդրական կարգավորման մոտեցումները, ներդրումային նոր գործիքները և այլն: Համաժողովին աջակցում են ոլորտի միջազգային կազմակերպություններ, հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի նշանակալի ներկայացուցիչներ, ներդրումային կառույցներ, համալսարաններ, քառասունից ավելի միջազգային մեդիահարթակներ: Համաժողովի կազմակերպիչը Բլոկչեյն տեխնոլոգիայի մշակողների և օգտատերերի հայկական ասոցիացիան է, որը կենտրոնանում է չորս ռազմավարական ուղղությունների վրա`

  • տեխնոլոգիական համայնքի ձևավորում,
  • կրթական ծրագրեր իրականացում,
  • կարգավորող քաղաքականության մշակում,
  • աջակցություն գործարարությանը: