Ուսումնական վարժանք Գյումրիում
Աջակցիր «Ա1+»-ինՇիրակի մարզի Գյումրի քաղաքում անցկացվեց Բնակչության պաշտպանության միջոցառումների և աղետի հետևանքների վերացման աշխատանքների կազմակերպումը՝ «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ում ամոնիակի արտահոսքի դեպքում թեմայով շտաբային ուսումնավարժություն:
Ուսումնավարժությանը ներգրավված էին Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմաբազայի, Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ և ԱԻՆ ՓԾ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման, Փրկարարական ուժերի, Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները, ինչպես նաև Շիրակի մարզպետարանի ու «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ի աշխատակիցները:
Վարժանքի նպատակն էր փորձարկել՝
- Շիրակի մարզպետի թիվ 28.09.2018թ. 300-Ա որոշման իրատեսությունը,
- Մարզի տարահանման հանձնաժողովի, մարզպետարանի, պետական մարմինների, «Գյումրի-գարեջուր» ՍՊԸ-ի և Շիրակի ՄՓՎ միջև տարերային և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված գործողությունները,
- ԱԻՆ ՓԾ և Հայաստանում տեղակայված ՌԴ 02-րդ ռազմաբազայի միջև տարերային և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված համատեղ միջոցառումների պլանի իրատեսությունը:
Ուսումնավարժությունը ղեկավարել է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը:
Ըստ վարժանքի առաջին փուլի սցենարի՝ «Գյումրի Գարեջուր» ՍՊԸ-ի սառնարանային տնտեսության ամոնիակի գլանատակառի խողովակի վրա տեղի է ունեցել ճեղքում, գլանատակառից հեղուկ ամոնիակի արտահոսք է եղել դեպի արտաքին միջավայր՝ ձևավորելով ամոնիակի տարածման առաջնային ամպ:
Վթարի հետևանքով առաջացել է նաև հրդեհ, այրվել է ձեռնարկության տարածքում առկա մազութի տարողությունը, խափանվել է հակահրդեհային համակարգը:
Ձեռնարկված աշխատանքների ընթացքում կատարվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները. ամպի՝ դեպի բնակավայրեր տարածման կանխարգելման գործողություններ, թափված ամոնիակի սորբենտով կլանման աշխատանքներ, ամոնիակի տարածման ամպի ուղղությամբ ջրային վարագույրի տեղադրման միջոցառումներ և հրդեհի մարում:
Համաձայն ուսումնավարժության երկրորդ փուլի սցենարի՝ տեղի է ունենցել գլանատակառի թմբապատում կուտակված մոտ 3 տոննա ամոնիակի գոլորշիացում, որի հետևանքով առաջացել է ամոնիակի տարածման երկրորդային ամպ, ստեղծվել է սպառնալիք, որ ամպը կհասնի բնակելի հատված: Համակարգված և ճիշտ գործողությունների արդյունքում վթարավերականգնողական խմբին հաջողվել է դադարեցնել ամոնիակի հետագա արտահոսումը՝ խողովակաշարի վնասված հատվածը փակելով օդային բարձիկով: Սակայն շարունակվում է թմբապատում կուտակված ամոնիակի գոլորշիացումը և երկրորդային ամպի ձևավորումը:
Երկրորդային ամպի առաջացման կանխարգելման նպատակով իրականացվել են թմբապատում կուտակված հեղուկ ամոնիակի սորբենտով կլանման, ինտենսիվ ջրալցման և ամպի տարածման ուղղությամբ ջրային վարագույրի տեղադրման գործողություններ, ինչպես նաև իրականացվել է վտանգավոր տարածքից բնակչության տարահանման միջոցառում:
ՀՀ ԱԻ նախարարությունը մշտապես կազմակերպում է նմանատիպ ուսումնական վարժանքներ՝ առաջնային նպատակ դիտարկելով բնակչության իրազեկվածության բարձրացումն ու առաջին արձագանքող ուժերի միջև փոխհամագործակցության ամրապնդումը: