«Վիվառո»-ի շնորհիվ՝ «Էմիրեյթս» մարզադաշտում պատվավոր տեղ հատկացվեց հայկական եռագույնին և Armenia գրությանը

«Արսենալ» ֆուտբոլային ակումբի «Էմիրեյթս» մարզադաշտում այսուհետ մշտապես իր տեղն ունի Armenia գրվածքով և հայկական եռագույնով պաստառը:

Այս նախաձեռնությունը, որի շնորհիվ Հայաստանը ստացել է իր հատվածը «Արսենալ»-ի մարզադաշտում, իրականացվել է SoftConstruct  ընկերության և իր «Վիվառո» բրենդի  ջանքերով:

Նման պատվի արժանանում են Անգլիայից դուրս գործող՝ «Արսենալ»-ի խոշորագույն ֆան-ակումբները: «Արսենալ»-ն Անգլիայում ամենաշատ երկրպագուներ ունեցող ակումբներից է, որի տնային հանդիպումներին տարեկան այցելում է մոտ 3 մլն հանդիսատես:

Այսպիսով, Հենրիխ Մխիթարյանն իր հաջորդ գոլն արդեն կարող է տոնել հայկական եռագույնի ներքո:

SoftConstruct-ը  ՏՏ ոլորտի հայաստանյան խոշորագույն ընկերություններից է, որը զբաղվում է ծրագրերի ստեղծմամբ, մատակարարմամբ ու սպասարկմամբ և իր մասնաճյուղերն ունի աշխարհի բազմաթիվ երկրներում: