Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2019 թվականին կանխատեսվում է 4,9 տոկոս տնտեսական աճ․ Ա․ Ջանջուղազյան (տեսանյութ)

Քաղաքականություն
Region-Capture1-1

ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները քննարկում են  «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցողներն են ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:  Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց 2019 թվականի բյուջեի ցուցանիշները, ըստ որոնց, նախատեսվում է 4.9 տոկոս տնտեսական աճ ապահովել: «Ակնկալվում է, որ 2019 թ. մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կկազմի 4606 դոլար, արդյոք սա ա՞յն է, ինչ մենք համարում ենք լավագույնը, թե՞ ոչ, իհարկե՝ ոչ», – նկատեց Ջանջուղազյանը: Ֆինանսների նախարարը նշեց, որ այս տարի կապիտալ ծախսերը բյուջեում կազմելու են 2.4 տոկոս, իսկ 2019թ.-ին՝ արդեն 3.2 տոկոս,  ընթացիկ ծախսեր-ՀՆԱ հարաբերակցությունը 21.2 տոկոս կկազմի այս տարի, իսկ 2019-ին՝ 21.1 տոկոս: «Հարկային եկամուտներն այս տարի կլինեն 1 տրիլիոն 256 մլրդ դրամ, իսկ 2019 թվականին կկազմեն 1 տրիլիոն 399 մլրդ դրամ: Որպեսզի մենք կարողանանք պատկերացում կազմել, թե ինչ հնարավարություններ ունենք մեր կարիքները հոգալու համար, բացի եկամուտներից նաև պետք է դիտարկենք պատք վերցնելու այն հնարավորությունները, որոնք մենք ունենք»,- ասաց Ջանջուղազյանը: