Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր կյանքը լավացե՞լ է, թե՞ վատացել է. Շարմազանովը՝ անցած 6 ամիսների մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Region-Capture-1

«Ուղիղ 6 ամիս առաջ, մայիսի 1-ին, ԱԺ-ն առաջին անգամ քննարկեց վարչապետի թեկնածու Փաշինյանի առաջադրման և քվեարկության հարցը, այսօր՝ վեց ամիս անց, մենք ևս քննարկում ենք այս հարցը, և բնականաբար, կա չգրված օրենք՝ իշխանությունն աշխատում է, ընդդիմությունը քննադատում»,- իր ելույթն այսպես սկսեց Էդուարդ Շարմազանովը։ Ի դեպ նա նկատել տվեց, որ բացի իրենից միայն մեկ ընդդիմադիր պատգամավոր է հերթագրվել ելույթի համար։ Շարմազանովը ներկայացրեց այս վեց ամսվա ընթացքի մասին իր կածիքը, ասելով՝ «կփորձեմ փաստացի այլակարծություն հաղորդել այս քննարկումներին»։ «Այսպես ասած՝ սիրո և համերաշխության հեղափոխությունից հետո, Փաշինյանը նշեց, որ Հայաստանը պետք է թևակոխի թռիչքային զարգացում։ Հիմա, փորձենք համադրել փաստերը, այս 6 ամսվա ընթացքում թռիչքաձև զարգացում եղե՞լ է, թե՞՝ չի եղել։ Ես հեռու եմ այն մտքից, որ 6 ամսում մենք պետք է թռչեինք և ապրեինք դրախտում, բայց այնուամենայնիվ խոսեմ փաստերով։ Ինքան աշխատատեղեր է ստեղծվել, տնտեսական ներդրումային միջավայրը ինչպիսին է, ժողովրդի կենսամակարդակը լավացել է, թե վատացել է, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են, թե էժանացել, և առհասարակ, մեր կյանքը լավացել է, թե վատացել է»։ Մանրամասն՝ տեսանյութում