Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքապետարանը ապօրինի ծառահատման փաստով դիմել է ոստիկանություն

Պաշտոնական
carahatum

Ս.թ. հոկտեմբերի 31-ին ԶԼՄ-ներում տեղ էր  գտել հրապարակում՝ մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում արձանագրված ծառահատումների մասին: Տեղի ունեցածի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ երիտասարդ տնկիների  հատման փաստը դիտարկվում է որպես ապօրինի ծառահատում, քանի որ վարչությունը ծառահատման թույլտվություն որևէ մեկին չի տվել: Կատարվածի առնչությամբ մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը դիմել է ոստիկանություն՝ մեղավորներին հայտնաբերելու և օրենքով սահմանված միջոցներ ձեռնարկելու նպատակով: Բացի այդ, դեպքի վերաբերյալ   քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը  տեղեկություններ է տրամադրել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությանը: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն