Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համաներման օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
Azgayin-Joghov-1

ԱԺ այսօր հրավիրված արտահերթ նիստի օրակարգում Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին հարցն էր։ Այլ կերպ ասած՝ քննարկվում էր համաներման նախագիծը։ Մինչ լիագումար նիստում ներկայացվելը նախագիծն արժանացել է ԱԺ իրավական փորձաքննության վարչության և Պետական-իրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովների դրական եզրակացություններին։ Հարցի հիմնական զեկուցողն արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն է։ Արտակ Զեյնալյանը նշեց, որ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված և դատապարտված 2888 անձ կա, իսկ մահճակալների թիվ կազմում է 5346: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կա 644 դատապարտյալ և կալանավոր, այն դեպքում, երբ ընդհանուր տեղերի քանակը 780 է։ «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեղերի քանակը 339 է, իսկ դատապարտյալների քանակը՝ 155»։ Արտակ Զեյնալյանը տեղեկացրեց, որ համաներման նպատակը քրեակատարողական հիմնարկները բեռնաթափելը չէ, այլ այն հումանիտար ակտ է: Նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց նաեւ համաներման կիրառման շրջանակը: 72 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ համաներման օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ։ Վաղը ժամը 11-ին կկազմակերպվի հարցի 2-րդ ընթերցմամբ քննարկումը։