Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բազմաթիվ բացասական երևույթներ արդեն վերացել են, բայց սպասումները դեռ չեն իրականացել. Բ. Ասատրյան (տեսանյութ)

Քաղաքականություն
bagrat

ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի խոսքով, թավշյա հեղափոխությունից հետո բազմաթիվ բացասական երևույթներ արդեն վերացել են, սակայն սպասումները դեռ չեն իրականացել. «Տնտեսական խնդիրները մղվել են երկրորդ, երրորդ պլան, առաջ տնտեսական հարցերի շուրջ քննարկում կար, խորհրդարանական ընտրություններից հետո իրավիճակը, հուսով եմ, կփոխվի»։ Ըստ նրա՝ Ռուսաստանի կողմից բացասական միտումներ կան. «Ռուբլի-դրամ փոխհարաբերության տատանումների արդյունքում տուժել է մեր արտահանումը»։ Տնտեսագետի կարծիքով Հայաստանում հեղափոխությունից հետո որևէ բան չի փոխվել. «Միակ փոփոխությունը, որը կարելի է առանձնացնել՝ կոռուպցիայի դեմ պայքարն է, սակայն այստեղ էլ գլոբալ փոփոխություն չկա»։ Տնտեսագետ Բաբկեն Թունյանի խոսքով, կառավարության հայտարարած ստվերի դեմ պայքարը պիտի ինչ-որ չափով տնտեսական ցուցանիշների վրա ազդեցություն ունենար. «Բայց ողբերգություն սարքել պետք չէ, մեղավորներ փնտրելու կարիք չկա, հենց այսպես էլ պետք է լիներ որոշ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով»։ Վարչապետի պաշտոնակատարի խորհրդական Արտակ Մանուկյանը բանախոսներին կոչ է անում նայել անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները. «Անցած տարվա բարձր տնտեսական աճը պայմանավորված էր վերջին եռամսյակի բարձր ցուցանիշներով, մեր տնտեսությունն այդպիսին է, աճի տեմպերը կախված տարվա ժամանակաշրջանի հետ փոփոխվում են»։ Նա խոստանում է, որ հաջորդ տարի հարկային փոփոխություններ են սպասվում բիզնեսի համար։