Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արժանապատիվ ուղին» կմասնակցի ընտրություններին (տեսանյութ)

Քաղաքականություն
1540832366_alla-kusakcutyun

Տեւական դադարից հետո քաղաքականություն է վերադարձել ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:Նոր շնչով ու թարմ գաղափարներով , բայց դեռեւս հին ու լուծում չստացած խնդիրներ, որոնք մշտապես եղել են քաղաքական գործչի ուշադրության կենտրոնում:«Արժանապատիվ ուղի»:Նորաստեղծ կուսակցությունն այս անվանումը կունենա:Այն համալրված կլինի մաքուր, անաղարտ ու արժանապատիվ ուղի անցած քաղաքացիներով տարբեր ոլորտներից: Քաղաքականություն վերադառնալը, ինչպես Հովհաննես Մարգարյանն է նշում, եղել է իր թիմակիցների, համախոհների ու հատկապես գյումրեցիների պահանջով:Դրան նպաստել է նաեւ երկրում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը, որը հույս է ներշնչել պարոն Մարգարյանին:«Արժանապատիվ ուղին» կմասնակցի առաջիկայում տեղի ունենալիք ԱԺ արտահերթ ընտրություններին:Դաշինքով, թե միայնակ, պարզ կդառնա կուսակցության գրանցումից հետո:Իսկ նոյեմբերի 1-ին տեղի կունենա կուսակցության հիմնադիր համագումարը: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հովհաննես Մարգարյանը խոսել է նաեւ նախընտրական ծրագրի մի քանի դրույթների մասին: Ավելին՝ Ցայգ ՀԸ տեսանյութում