Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռոբերտ Քոչարյանը որեւէ սխեմայի զոհ չէ». Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ. Առավոտ (տեսանյութ)

Քաղաքականություն
Seda-Safaryan

«Եթե Ռոբերտ Քոչարյանն այդպիսի տեսագրություն ունենար, դեռեւս 2008-09 թվականների գործընթացներում ու գործի մեջ անպայմանորեն այն տեղ կգտներ, ավելին ասեմ՝ մեր քննված քրեական գործերով դատաքննությունների ժամանակ դա որպես ապացույց ներկայացված կլիներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի անդամ, փաստաբան Սեդա Սաֆարյանը՝ անդրադառնալով ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե «Ցանցում կա տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են ցուցարարների կողմից գործի դրվում մարտական ինքնաձիգ և այլն. այդ ամենը նկարագրել հնարավոր չէ: Բայց զարմանալիորեն քննությունն իր «տրամադրության տակ» չունի այդ ձայնագրությունը, չնայած իրականում, ես համոզված եմ, նրանք այդ տեսանյութը պարզապես չեն ցանկացել տեսնել: Այդ կեղծված գործի նյութերը հավաքվում են, որպեսզի ամեն ինչ բերվի նախապես ընտրված սխեմայով՝ մեղադրելով այն մարդկանց, որոնց իրենք «նշանակել են» մեղավորներ: Ես վստահ եմ, որ մոտ ապագայում նրանք, ովքեր զբաղվել են դրանով, իրենք պատասխան կտան օրենքի առաջ»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով